Կիրակի Մոսկվայի մետրոյում սլավոնական արտաքին ունեցող երկու անձինք հարձակվել են Ղրղզստանի 22-ամյա քաղաքացու վրա, հաղորդում է Baltinfo-ն:
Ոստիկանական բաժանմունքի ներկայացուցչի խոսքով` հանցագործները մի քանի անգամ դանակով հարվածել են երիտասարդին` ձեռքին, ոտքին, պարանոցին, իսկ երբ նա հատակին է ընկել, գազի ատրճանակով երկու անգամ կրակել են ծոծրակին: Հանցագործները փախուստի են դիմել: Ոստիկանությանը դեռ չի հաջողվել ձերբակալել նրանց:
Տուժած երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Քրեական գործ դեռևս չի հարուցվել: Հետաքննությամբ զբաղվում է Մոսկվայի քննչական վարչությունը: