Home / Հայաստան / Նոյեմբերի 8-ից վերսկսվել է Տաթևի ճոպանուղու գործարկումը

Նոյեմբերի 8-ից վերսկսվել է Տաթևի ճոպանուղու գործարկումը

Ինչպես նախապես հայտարարվել էր, 4 օրով դադարեցվել էր «ՏաԹևեր» ճոպանուղու աշխատանքը`համակարգը ձմեռային ռեժիմի փոխելու նպատակով: Ինչպես և նախատեսվում էր, ճոպանուղու աշխատանքները վերկանգնվեցին նոյեմբերի 6-ին:

Նոյեմբերի 6-ին և 7-ին ճոպանուղին գործել է կես օր` կանգառներից և ծրագրային ապահովման հետ կապված խնդիրներից խուսափելու համար:

Նոյեմբերի 8-ից վերսկսված է ճոպանուղու կոմերցիոն գործարկումը:
   
Հիշեցնենք, որ «ՏաԹևեր» ճոպանուղին պաշտոնապես գործարկվել է հոկտմբերի 16-ին: Այն ձգվում է Որոտանի կիրճի վրայով 5.7 կմ: Օդային անցուղին կամրջում է Սյունիքի մարզի Հալիձոր և Տաթև գյուղերը, ուղևորության տևողությունը մոտ 11 րոպե է: Հոկտմեբերի 23-ին ճոպանուղին պաշտոնապես ստացավ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքից հավաստագիր, որ այն ամենաերկար հետադարձելի ուղևորատար ճոպանուղին է աշխարհում: