Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-րդը հայտնվել է սեքսուալ սկանդալի կիզակետում: Անցյալ շաբաթ լույս է տեսել «Կարլ Գուստավ 16-րդ` ակամա միապետ» խորագրով գիրքը, որի հեղինակը նեկայացնում է թագավորի` երիտասարդ տարիքում գործած սեռական «մեղքերը»:
Ըստ գրքի` 64-ամյա թագավորը, ով հայտնի է իր զսպվածությամբ, երիտասարդ տարիներին մասնակցել է բազմաբնույթ սեռական խրախճանքների և կապեր է ունեցել մարմնավաճառուհիների հետ, գրում է բրիտանական The Daily Telegraph թերթը:
Կարլը 27 տարեկան էր, երբ թագավոր դարձավ: Այս տարիքում նա դեռ բուռն կյանքով էր ապրում` աղջիկներ, խմիչք, ընկերներ: Թագավոր դառնալով` նա ստիպված էր խոսք տալ ժողովրդին, որ ընտանիքի պատվավոր հայր կդառնա:
1990-ական թվականների սկզբին նիգերիական ծագում ունեցող մատնահարդար և երգչուհի Կամիլա Հենեմարկը մոտ մեկ տարի հանդիպել է թագավորի հետ: Ըստ գրքի հեղինակի` Կարլ Գուստավը «դեռահասի նման սիրահարվել էր նրան», իսկ թագուհին գիտեր այդ դավաճանության մասին, բայց ի զօրու չէր վերջ դնել այդ ամենին:
Գրքի հեղինակները պարզել են նաև, որ սերբ կիթառահար Միլլե Մարկովիչը Ստոկհոլմում հատուկ երեկույթներ էր կազմապերպում թագավորի և նրա ընկերների համար: Երեկույթները հսկվում էին ոստիկանության կողմից:
Մարկովիչը պատմել է, որ ակումբում ջակուզի է եղել և մարմնավաճառներ: Հրավիրվածնեչը մերկանում և նստում էին հյուրերի ծնկներին: Ամեն մարմնավաճառահու համար առանձին սենյակ կար, որոնց դռներին հատուկ գրություն կար, թե ով ում հետ է անցկացնելու գիշերը:
Կիթառահարը շվեդական թերթերից մեկին հայտնել է, թե ինքը «ապացույցներ ունի: Ողջ աշխարհը կտեսնի դրանք: Ապացույցները կեղծ չեն, այլ իրական փաստեր են: Կարող եմ ապացուցել ամեն մի դրվագ»: