Երեկ «Մարտի 1» ի իրադարձությունների արդյունքում զոհված 9 քաղաքացիների հարազատները նամակ են հանձնել Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակին, գրում է օրաթերթը:
Նրանք նոյեմբերի 9-10-ը Երևանում անցկացվող «ԵՄ-Հայաստան. Քաղաքացիական հասարակություն» համաժողովի մասնակիցների հետ հանդիպում են խնդրել: Գրասենյակում զոհերի հարազատներին վստահեցնում են, որ նամակն անպայման կփոխանցեն հասցեատերերին: