Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի և դրան հաջորդած երթի ընթացքում Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն ակնհայտ ագրեսիվ էր տրամադրված Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության ներկայացուցիչների նկատմամբ:
Մելքոնյանը պարբերաբար փորձում էր խոչընդոտել նրանց աշխատանքը` հրելով և գոռգոռալով: Ոստիկանն անընդհատ բղավում էր` «Էս ձեր Գյումրին չի»:
Մելքոնյանը նույնիսկ սկսել է հայհոյել «Գալա»-ի լրագրող Հերմինե Մկրտչյանին:
«Նա հենց սկզբից մեր հանդեպ լարված էր, անընդհատ գոռգոռում էր, ասում էր՝ «ինչ եք նկարում, ինչի եք նկարում, ինչ ա նշանակում, սա ձեր Գյումրին չի»,- Epress.am-ի հետ զրույցում պատմել է վրդովված լրագրողը: