«Ժամանակը» տեղեկություն է հրապարակել, համաձայն որի կախվելու միջոցով ինքնասպանության փորձ է արել Հադրութի զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Մելքոնյանը:
Նրան արագ տեղափոխել են Երևան` Կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ հաջողվել է փրկել զինվորի կյանքը: Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 3-ին, Հադրութի զորամասի զորանոցի նկուղում կախված էին գտել Սամվել Խաչատրյանի դիակը` բռնության բազմաթիվ հետքերով, կոտրվածքով, և այն սկզբնական շրջանում փորձում էին «ինքնասպանություն» ներկայացնել: Չի բացառվում, որ հոսպիտալ տեղափոխվածը այս գործով կարևոր վկա լինի, և նրա` նախաքննությանը տված տված ցուցմունքներն ուղղակի ինչ-որ մեկին ազատությունից զրկելու վտանգ են ներկայացրել: