Օրաթերթը տեղեկացնում է, որ կիրակի Տավուշի մարզի Բերդ քաղաքում ինքնասպանություն է գործել 13-ամյամի աղջիկ:
Դեռահաս աղջիկը` Շուշանիկ Մխիթարյանը, կախվել է, իսկ թե ինչն է այդ տարիքի երեխային դրդել նման քայլի դեռևս հայտնի չէ: Մեր ունեցած տեղեկություններով, աղջիկն ինքնասպանություն է գործել տանը, ժամը 16:00-ի սահմաններում: Տավուշի մարզի Բերդ քաղաքի ոստիկանությունից երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են դեպքը և հայտնել, որ մանրամասները դեռևս ճշտվում են, սակայն, ինչպես միշտ լինում է անչափահասի ինքնասպանությունների դեպքում, անկախ գործի հանգամանքներից` քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով, որը որպես պատիժ նախատեսում է մինչև 3 տարվա ազատազրկում: Այժմ ընթանում է նախաքննություն: