ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախապատրաստվում է ձմեռվան, պատմում է օրաթերթը:
Որպես քաղաքական էլիտա, կարելի է ասել` հայկական արիստոկրատիայի ներկայացուցիչ, ԱԺ խոսնակն իր սեզոնային առևտուրն իրականացնում է բարձրորակ ու թանկարժեք իրեր ձեռք բերելու կուլտուրայով: Մեր հավաստի տեղեկություններով` պարոն Աբրահամյանը 20 միլիոն դրամ է դուրս գրել ԱԺ բյուջեից և այդ գումարով ձեռք բերել 4 զրահապատ անվադող` իր անձնական մեքենայի քաչալ անիվները ձմեռայինով փոխարինելու նպատակով: Հիշեցնենք, որ անցած տարի էլ 16 միլիոն դրամ արժողությամբ կոկորդիլոսի կաշվից բաճկոն էր նվիրել իր փեսային , առաջնորդվելով նրան ցրտից, ինչպես նաև երևացող և աներևույթ թշնամիներից պաշտպանելու հոգատարությամբ: Փաստորեն, Հայաստանի գլխավոր ազգընտիրը ժողովրդի գրպանից աստխաբաշխական թվեր է ծախսում պաշտպանական,, կամ ավելի ճիշտ` ինքնապաշտպանական նպատակներով, և ելնելով նրա գնած իրերի արժեքի տրամաբանությունից, կամ փեսայի բաճկոնն է զրահապատ եղել, կամ էլ անիվները` կոկորդիլոսի կաշվից: