Լոս Անջելեսում գործող «Հայ քաղաքացիական հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունն երեկ հայտարարություն է տարածել: Հայտարարության պահանջները ներկայացնում է «Չորրորդ իշխանությունը»:
«Անմիջապես դադարեցնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքների և դրա հետ կապված նրա լրագրողական և հասարակական գործունեության դադարեցումը պահանջող կամ ծրագրվող բոլոր գործողությունները
– հետաքննել կատարված ոտնձգությունները և անցկացնել անկախ հետաքննություն շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ
– անհապաղ ազատ արձակել քաղաքական պատանդ Նիկոլ Փաշինյանին
Ընկերակցությունը, նկատի ունենալով, որ քաղաքական հետապնդումների իրականացումը, «անարդարադատության բոլոր դրսևորումները իրականացվում են քաղաքական իշխանությունների կողմից, հայտարարում է, որ իրականացվող ոտնձգությունների ամբողջ պատասխանատվությունը կրում են Հայաստանի քաղաքական իշխանությունները»: