Home / Հայաստան / «Ռոբը և Սերժը դավաճանեցին իրենց ավագ ընկերոջը». նախկին քաղբանտարկյալ

«Ռոբը և Սերժը դավաճանեցին իրենց ավագ ընկերոջը». նախկին քաղբանտարկյալ

«Բարև Ձեզ սիրելի ժողովուրդ: Ես խոնարհվում են ձեր առաջ: Ես զգացված եմ ձեր պայքարի կայունության համար: Իմ և մյուս քաղբանտարկյալների կողմից շնորհակալ եմ, ընդդիմության այսօրվա հանրահավաքին իր ելույթն այսպես է սկսել վերջերս ազատ արձակված քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը:
 
«Ես համոզված եմ` միջազգային կառույցների արձագանքը հետևանք է ձեր պայքարի: Եթե դուք այդքան ամուր կանգնած չլինեիք, ոչ մի միջազգային արձագանք էլ չէր լինի: Ուզում եմ ասել` էդ պայքարը տեսակի պայքար է, արժանապատիվ, հարգալից, հայրենիք ունենալ ցանկացողների և դավաճանների միջև պայքար է:

Ռոբը և Սերժը դավաճանեցին և ուրացան իրենց ավագ ընկերոջը` Լևոն Տեր-Պետրոսյանին, դավաճանեցին և ուրացան իրենց մարտական ընկերոջը` Վազգեն Սարգսյանին: Եվ վերջապես դավաճանեցին էս ժողովրդին` գողանալով ու թալանելով նրանից: Բայց նրանք չեն մարսելու, թող լավ իմանան` չեն մարսելու», – ասել է Մանուկյանը: