Ստամբուլի Կանանց միջազգային հավաքի անդամները բողոքի ակցիա են անցկացրել Ստամբուլի Կոնգրեսի կենտրոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ, հաղորդում է BIA News Center-ը:
Կանայք իրենց հետ պաստառներ են բերել, որոնց վրա գրված է «Երբ դուք ասում եք, որ մենք հավասար չենք, մեզ ավելի շատ են սպանում» և «Տղամարդու սերը օրական երեք կին է սպանում»:
Կանանց հատկապես վրդովվեցրել է վարչապետի այն հայտարարությունը, թե նա «չի հավատում գենդերային հավասարությանը»:
Բողոքի ակցիան անցել է լռության մեջ:
Անվտանգության աշխատակիցներն անմիջապես կանանց ձեռքերից վերցրել են պաստառները և դուրս են հրավիրել կանանք այդ տարածքից:
Ֆեմինիստական միության անդամները նշել են, որ 2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին Թուրքիայում 236 կին է սպանվել: «Վարչապետ Էրդողանն ասում է, որ ամեն մի կին երեք երեխա պիտի ունենա, այնինչ չի խոսում այն կանանց մասին, ովքեր մահացել են»,- նշել են միության անդամները:
Կանայք Էրդողանից պահանջում են, որ վերջինս կատարի իր պարտականությունները և վերջ դնի կանանց դեմ իրականացվող բռնությանը, ճնշումներին ու խտրականությանը: