Ռուսաստանում պատգամավորներն առաջարկում են ավելի խիստ քրեական պատասխանատվության ենթարկել լրագրողների վրա հարձակում գործած անձանց:
Օրինագիծը պատրաստ է Պետդումայի քննարկմանն առաջադրվելու համար: Համաձայն ՌԴ քրեական օրենսգրքի 277 հոդվածի բարեփոխումների (հասարակական կամ պետական գործչի կյանքի հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ)` ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքները կհավասարեցվեն հասարակական և պետական գործիչների իրավունքներին, որոնց կյանքին սպառնալու դեպքում ներկայումս 12-ից 20 տարի ազատազրկում է սպառնում կամ ցմահ բանտարկություն:
ՌԴ քրեական օրենսգրքի բարեփոխման հեղինակ Բորիս Ռեզնիկի խոսքով` վերջին ժամանակաշրջանում լրագրողների վրա իրականացվող հարձակումները հաճախակի են դարձել, մինչդեռ «նրանք հասարակական կարևոր աշխատանք են կատարում»: Ռեզնիկի կարծիքով` համապատասխան բարեփոխումները հնարավորություն կտան լրագրողներին առավել պաշտպանված զգալ, հաղորդում է РБК-ն:
Հիշեցնենք, որ Մոսկվայի կենտրոնում «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինի ծեծից հետո նման հայտարարություններով հանդեսել են եկել Հասարակական պալատի ու լրագրողական միավորումների ներկայացուցիչները: