ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 8-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն` մասնակցելու ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) կողմից կազմակերպված «ՄԱԿ-ի 6-րդ համաժողովին:
Վեհաժողովի ընթացքում առաջին անգամ ներկայացվելու և քննարկվելու է UNCTAD-ի կողմից իրականացված Հայաստանի մրցակցային քաղաքականության վերաքննություն փաստաթուղթը, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Նոյեմբերի 8-ին Ներսես Երիցյանը վեհաժողովի բարձրաստիճան պաշտնյանների ելույթների մասում հանդես է եկել ելույթով և ներկայացրել Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարական ուղղությունները:
Նախարարն իր խոսքում նշել է, որ գլոբալացումը, ընձեռելով զարգացման նոր հնարավորություններ, միաժամանակ նաև մրցակցային մարտահրավերներ է առաջ քաշում, իսկ փոքր տնտեսություն ունեցող երկրները, ձգտելով գլոբալ մրցունակության, պետք է վարեն զարգացմանն ուղղված մրցակցային քաղաքականություն:
Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) Գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդի հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները և հնարավոր նոր ձևաչափերը: ՀՀ էկոնոմիկայի նախարարը հատկապես կարևորել է որակական համագործակցության շրջանակներում ստեղծվող արդյունքի պահպանումը, գիտելիքի փոխանցումը և այլն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահը, տնտեսական դատարանի և պետական կառավարման ապարատի մի շարք ներկայացուցիչներ: Միջոցառմանը հրավիրված էին և մասնակցում էին միջազգային կառույցների ներկայցուցիչներ (OSCE, GTZ և այլն):