Ռուսաստանը առաջատար դիրք է զբաղեցնում աշխարհում ծխախոտի օգտագործման տարածմամբ: Այս մասին փաստում են առողջապահության Համաշխարհային կազմակերության հետազոտությունների արդյունքները:
Կազմակերպության հետազոտությունները ցույց են տվել, որ Ռուսաստանում ծխում է չափահաս քաղաքացիների 43,9% -ը , որը կազմում է երկրի ամբողջ բնակչության 40%-ը: Ծխողների 60,2%-ը տղամարդիկ են, 21,7%-ը` կանայք:
Ծխախոտ օգտագործողների ուղիղ կեսը 19-44 տարիքային խմբի ներկայացուցիչներ են:
Ռուսաստանցիների գրեթե 35%-ը համարվում են պասիվ ծխողներ աշխատավայրում:
Պասիվ ծխողներ են նաև բարերի այցելուների 90,5 %-ը և ռեստորանների հաճախորդների գրեթե 80%-ը:
Միևնույն ժամանակ, հետազոտության հեղինակները նշում են, որ Ռուսաստանում ծխողների 60%-ը կցանկանար թողնել ծխելը, բայց փորձերի 90%-ն ապարդյուն է անցել:
Նշենք, որ ծխախոտի ձեռքբերման համար բնակչության կողմից ծախսված գումարները 2009թ. կազմել են Ռուսաստանի ՀՆԱ-ի գրեթե 1%: