Այսօր առավոտյան «Երևան» հյուրանոցի մոտ ոստիկանները հարձակվել են Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների վրա և սկսել են խլել և ջարդել նրանց պաստառները:
Երիտասարդները պառկել են գետնին, իսկ ոստիկանները քաշքշելով և հարվածելով նրանցից չորսին` Սարգիս Գևորգյանին, Արեգ Գևորգյանին, Վահագն Գևորգյանին և Սարգիս Խաչատրյանին նստեցրել են ոստիկանական մեքենաներ և հեռացել տարածքից: Ինչպես մեզ հաղորդել է Սարգիս Գևորգյանի քույրը` լրագրող Անի Գևորգյանը, նրա եղբայրն արդեն ոստիկանության բաժնից զանգահարել է իրեն և հայտնել, որ ոստիկանները երիտասարդներին ծեծի են ենթարկում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ` http://epress.am/FVideo.aspx?vdid=85