Home / Армения / «Առավոտ». Աշխատանքից գեներալներ կազատվեն

«Առավոտ». Աշխատանքից գեներալներ կազատվեն

Օրաթերթի տեղեկություններով` առաջիկա օրերին աշխատանքից կազատվեն ՊՆ մի շարք գեներալներ: Մասնավորապես, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական , գեներալ-մայոր, քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանը, որը գեներալ-մայորների և գեներալ- լեյտենանտների դեպքում զինվորական ծառայության համար սահմանային` 65 տարին լինելու հմքով սպառել է զինվորական ծառայության մեջ գտնվելու և ինստիտուտի պետի պաշտոնը զբաղեցնելու բոլոր օրինական հնարավորությունները: Մեզ հասած որոշ տեղեկությունների համաձայն, գեներալական կազմի ուրիշ ներկայացուցիչներ էլ կան, որոնց սահմանային տարիքը լրացել է, սակայն շարունակում են ծառայել և բարձր պաշտոններ զբաղեցնել:

Խոսքը Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովի ( ՀՀ նախագահի ռազմական տեսչության պետի 1-ին տեղակալ), գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի (ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական), գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարկիսյանի (ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական) մասին է: