Home / Հայաստան / Ադրբեջանը սպառնում է դուրս գալ բանակցային գործընթացից

Ադրբեջանը սպառնում է դուրս գալ բանակցային գործընթացից

Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումները, այդ թվում` Աստրախանի հանդիպումը` Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հույս են ներշնչում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հանրային-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, գրում է AnsPress-ը:

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ եթե հանդիպումները արդյունք չտան, Ադրբեջանը կհրաժարվի մասնակցել բանակցություններին:

«Հուսով ենք, որ ապագայում երկու պետությունները կշարունակեն աշխատել երկու կողմերի մերձեցման ուղղությամբ: Հայերը, վաղ թե ուշ, կառուցողական դիրքորոշում կորդեգրեն և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կլուծվի միջազգային իրավական նորմերի և փոխզիջումների հիման վրա»,- նշել է Հասանովը: