2012 թվականի խորհրդարանական ընտրություններին պայքարը գնալու է ընտրողի ձայնի համար, և ոչ թե գաղափարների միջև կամ քաղաքական ուժերի միջև:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Հայաստանի Միացյալ Աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ Գուրգեն Արսենյանն իր կարծիքն է հայտնել առաջիկա ընտրություների վերաբերյալ:
«Քաղաքական գործընթացներում պետք է լինել բավական զգույշ: Բավական է մի սկանդալային բացահայտում, և քաղաքական այս կամ այն ուժի վարկանիշը կարող է կտրուկ ընկնել»,- ասել է «ՄԱԿ»-ի նախագահը:
«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բարձր վարկանիշ ունի, ընտրություններում ձայների մեծամասնություն ենք ակնկալում, և ԲՀԿ-ի հայտնի 50+1 ձայներ ստանալու ակնկալիքի հետ կապված ասեմ, որ մենք ոչ թե 50+1 տոկոս ձայն ենք ուզում ստանալ, այլ 99,9 տոկոս»,- ի պատասխան ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը: