Home / Հայաստան / Թուրքիայում պետք է գործեն իրավական մեխանիզմներ «ճանաչված» չճանաչված հայերի համար

Թուրքիայում պետք է գործեն իրավական մեխանիզմներ «ճանաչված» չճանաչված հայերի համար

Ազգային և կրոնական փոքրամասնությունները չճանաչելը և նրանց իրավական կարգավիճակից զրկելը եղել է երիտթուրքական կառավարության քաղաքականության կենտրոնում, Today’s Zaman կայքի իր սյունյակում գրում է Օրհան Քեմալ Չենգիզը: Նա նշում է, որ այդ օրերից Թուրքիայում շատ քիչ բան է փոխվել:

«Չնայած Լոզանի համաձայնագրում ոչ մահմեդականների մասին հստակ կետ կա, Թուրքիան պաշտոնապես ընդամենը 3 կրոնական փոքրամասնություն է ճանաչում` հույներին, հայերին և հրեաներին: Իրավական համակարգում մյուս կրոնական փոքրամասնությունները պարզապես գոյություն չունեն: Սակայն պետք է սխալ պատկերացում կազմել «ճանաչված» փոքրամասնությունների մասին, իրականում նրանք նույնպես տեղ չունեն Թուրքիայի իրավական համակարգում: Ոչ մի օրենք գոյություն չունի, որը կարգավորում է նրանց գործերը կամ պաշտոնապես ճանաչում է նրանց ինստիտուտները», – նշում է փորձագետը:

Չենգիզի կարծիքով` Թուրքիայի կառավարությունը փորձում է փոքրամասնությունների հետ կապված ընդամենը որոշ խնդիրներ լուծել «դե ֆակտո», մինչդեռ հարկավոր է իրավական գործիքներ ստեղծել, որոնք կճանաչեն փոքրամասնությունների կրոնական ինստիտուտները:

Խոսելով հայկական համայնքի օրինակի մասին` Չենգիզը նշում է, որ կառավարությունը, մասնավորապես, շարունակում է միջամտության փորձեր կատարել Պոլսի պատրիարքարանի ընտրություններին, իսկ հայ համայնքը մեծապես տուժում է այդ անարդար միջամտություններից: