Նոյեմբերի 7-ին «Ուտոպիանա» կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել «Մայր-դուստր՝ եռակողմ հարաբերություն» նախագծի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփումը:
«Ուտոպիանայի» կողմից հրավիրված հանձնաժողովի անդամները՝ Աննա Բարսեղյանը, Արա Նեդոլյանը, Կարեն Անտաշյանը, Մարինե Պետրոսյանը և Միսակ Խոստիկյանը, ներկայացնելով քննարկման ընթացքն ու կանգ առնելով ներկայացված բոլոր գործերի վրա, ի վերջո հայտնեցին հանձնաժողովի կայացրած որոշումը՝ մրցանակը հանձնելով Սոնա Ավետիսյանին իր «Կարևորության խնդիրներ» գործի համար:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, բաց քննարկման և քվեարկության արդյունքում արդեն որոշվել էր ընթերցողների մրցանակակիրը՝ Լուսինե Վայաչյանն՝ իր «Մամաս ովա» գործով: Ի դեպ, Լուսինե Վայաչյանի գործը ևս հանձնաժողովի անդամների կողմից դիտվել է որպես լավագույններից մեկը: