«Ես իսկապես ցնցվեցի», – երեկ «Երևան» հյուրանոցի մոտ ՀԱԿ ակտիվիստների հանդեպ ոստիկանների կիրառած բռնության վերաբերյալ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում խոստովանել է ԵՄ Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Ֆերնանդո Պիրենավիե Նիեմբրոն:
Ազգությամբ իսպանացի իրավապաշտպանը, ով նաև Եվրոպայի իրավաբանների և իրավաբանական միությունների խորհրդի Արդարադատության հասանելիության հանձնաժողովի նախագահն է, «ՀԺ»-ին ասել է, որ զեկույց է պատրաստելու և հաշվետվություն է ներկայացնելու Իսպանիայի իրավաբանների միության Մարդու իրավունքների հանձնաժողովին և Եվրոպայի իրավաբանների խորհրդին` տեղի ունեցածի մասին: Ֆերնանդո Պիերնավիե Նիեմբրոն Հայաստան է ժամանել` մասնակցելու ԵՄ-Հայաստան սեմինարին, որը երեկ մեկնարկել է «Երևան» հյուրանոցում: