Մոսկվայում ձերբակալվել է հայ երիտասրդ, ով Կրասնոդարարի երկրամասի գրանցում ունի: 26-ամյա տղամարդը 2010 թվականի հոկտեմբերի 1-ին խաբեությամբ իր բնակարան է հրավիրել 24 և 26-ամյա ինդոնեզիացի երկու տղամարդու և մոտ մեկ ամիս բռնի կերպով իր մոտ է պահել նրանց: Հանցագործը էլեկտրաշոկի միջոցով տղամարդկանց ստիպել է սեռական ծառայություններ մատուցել հաճախորդներին, հաղորդում է БалтИнфо-ն:
Տեղի ունեցածի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել «զենքի կիրառմամբ անօրինական ճանապարհով երկու կամ ավելի անձանց ազատությունից զրկելու» հոդվածով: Օտարերկրացիներն արդեն ազատության մեջ են և մոտ ժամանակներս մտադիր են Ինդոնեզիա վերադառնալ: Ոստիկանությունը շարունակում է փնտրել հայ երիտասարդի հանցակիցներին:
Հետաքննչական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Մարչենկոյի խոսքով` Ինդոնեզիայից ժամանածները տրանսսեքսուալներ են: Նրանց Ռուսաստան են հրավիրել, վերցրել են նրանց անձնագրերն ու բռնի կերպով պահել են բնակարանում: