Երեկ երեկոյան Հայ Ազգային Կոնգրեսի երթից հետո չորս ակտիվիստների, որոնք ոստիկանների կողմից ծեծի էին ենթարկվել ոստիկանության բաժնում, ինքնազգացողությունը վատացել է: Այդ պահին նրանք գտնվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում:
«Շտապ օգնություն կանչեցին ու շտապ օգնության մեքենայով մեզ այդ բժիշկները տեղափոխեցին հիվանդանոց. ասացին, որ հետազոտման կարիք կա, որովհետև կան ուղեղի ցնցման ախտանիշներ: Գնացինք հիվանդանոց, հետազոտվեցինք, իսկապես արձանագրվեց, որ կան պրոբլեմներ, ինձ մոտ ուղեղի ցնցում»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Սարգիս Գևորգյանը:
Երիտասարդներից Սարգիս Ղազարյանի մոտ հարվածների հետևանքով առաջացել են երիկամների հետ կապված խնդիրներ, իսկ Վահագն Գևորգյանը և Արեգ Գևորգյանը ստացել են այլ մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ գլխի հատվածում: