Երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը Լոնդոնում թագուհի Եղիսաբեթ II-ի ձեռքից ստացել է «Չետհեմ Հաուզ» կազմակերպության մրցանակը որպես «Տարվա քաղաքական գործիչ»:
Գյուլն այդ մրցանակին է արժանացել 2009 թվականին իրականացված իր գործունեության համար, այդ թվում` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման գործընթացում:
Գյուլի հետ մեկտեղ մրցանակին հավակնում էին Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Քրիստին Լագարդը և Խորվաթիայի նախագահ Ստեյպան Մեսիչը, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: