Արևմտյան Սիեթլի ֆուտբոլային ակումբի տնօրեն Բիլ Ֆրայի շունը 1200 դոլար է կերել:
Բիլը պատմել է, որ տուն վերադառնալով` սեղանին 50 դոլար արժողությամբ թղթադրամ է հայտնաբերել: Ավելի ուշ նա նկատել է, որ ակումբի երեխաների ծնողների` բարեգործության նպատակով հատկացված գումարի ծրարն անհետացել է:
Ծրարում 1500 դոլարի չափով գումար է եղել, ընդ որում` 600-ը կանխիկ, 900-ը`չեկով: Ավելի ուշ Ֆրայը մոտ 300 դոլար է հայտնաբերել, որոնք շունը պահել էր բակում: Ամենայն հավանականությամբ, այդ 50 դոլարանոց թղթադրամը ծրարից է ընկել:
Ակումբում խաղացող երեխաների ծնողներն այս գումարը տրամադրել էին ակումբի կարիքները հոգալու համար: Բիլ Ֆրայը հայտարարել է, որ 600 դոլարը ինքը կփոխհատուցի, և հույս է հայտնել, որ ծնողները նոր չեկեր կձևակերպեն: