Միացյալ աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ Գուգեն Արսենյանն այսօր լրագրողներին խորհուրդ է տվել բարձրաձայնել Հայաստանի արտաքին պարտքի մասին:
Նրա խոսքով` Հայաստանին տրամադրվող ցանկացած արտաքին փոխառություն հատկացվում է նախապայմաններով, որոնք հետագայում դառնում են օրենսդրական փոփոխություններ:
«Այդ նախապայմանների պարագայում այդ ռեսուրսները չեն ծառայում Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը: Ռեսուրսները տրվում են, տրվում են պարտքով, և Հայաստանի մրցունակությունը գնալով պակասում է»,- ասել է Գուրգեն Արսենյանը:
Նա նշել է նաև, որ ավելի հեշտ ու ավելի ցանկալի է դառել արտաքին ռեսուրսներ փնտրելը, մեր անունից, մեր երեխաների անունից, մեր պետության անունից:
«Սա շատ վտանգավոր միտում է, որի դեմ պետք է հասարակությանը տրամադրել: Հասարակությանը պետք է տեղեկացնել, որ իր անունից պարտք են վերցնում:
Հասարակությունը պետք է տեղեկացված լինի, որ Հայաստանի ամեն ընտանիքի պարտավորությունը վերջին երկու տարիներին ավելացվել 800 դոլարով, ամեն ընտանիք 800 դոլար արդեն պարտք ունի դրսի, որի մասին ինքը տեղյակ չի: Իրա չծնված էրեխեն էլ ա պարտք: Ինքը դրանից տեղյակ չի, իրան չեն հարցրել` դու համաձա՞յն ես 800 դոլար պարտք ունենաս, իրա տեղը պարտք են վերցրել, իրա տեղը էդ փողը չգիտեմ ինչ են արել, ու իրա էրեխեքը էդ փողը պիտի վերադարձնեն»,- ասել է Գուրգեն Արսենյանը: