ԱՄՆ Վաշինգտոնի նահանգի Պորտ-Թաունսենդ քաղաքում բնակելի տան խոհանոցում սև կատուն հրդեհի պատճառ է դարձել: Այս մասին գրում է Peninsula Daily News-ը:
Ըստ տանտիրուհի Լոիս Լունդի` տանը շան հայտնվելուց հետո ամեն ինչ փոխվել է. շունն սկսել է հետապնդել տասնամյա կատվին ամենուր, ինչի պատճառով էլ կատուն սկսել է քնել խոհանոցում` թավայի մեջ:
Ինչպես տեղեկացնում են հրշեջ ծառայությունները` կիրակի գիշերը կենդանին միացրել է սարքը, որից էլ հրդեհ է բռնկվել:
Կատուն, տանտիրուհին և նրա հղի դուստրը փրկվել են, «տուժել» է միայն խոհանոցը:
Ընտանիքն այժմ կենդանու համար ապրելու տեղ է փնտրում, որպեսզի սկսի վերանորոգումը:
Հրդեհից հետո Օսիրիս անունով կատուն օրվա մեծ մասը տանը չի անցկացնում: