Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ, չնայած կառավարության առջև ծագած բազմաթիվ խնդիրներին:
«Ես երբեք հրաժարական չեմ տա», – «Ազատության ժողովուրդ» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հեռախոսազրույցում Սեուլից ասել է Բերլուսկոնին:
Ավելին` վարչապետը զգուշացրել է, որ իր քաղաքական հակառակորդներն անգամ չեն էլ պատկերացնում, թե ինչ բուռն արձագանք է իրենց սպասում: Բերլուսկոնիի խոսքով` ինքը պատրաստ է «իսկական քաղաքացիական պատերազմ» սկսել:
Նշենք, որ Սեուլում անցկացվող G20 գագաթաժողովին Բերլուսկոնին չի պատասխանել Իտալիայի ներքաղաքական իրավիճակին վերաբերող և ոչ մի հարցի: Նրա ամփոփիչ մամուլի ասուլիսը չեղյալ է հայտարարվել, իսկ ինքը նախատեսված ժամանակից շուտ վերադարձել է Իտալիա: