Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի անվան հուշամրցաշարի 7-րդ տուրում 5 պարտիաներից չորսն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Միակ հաղթանակը տարավ Չինաստանը ներկայացնող Վան Հաոն, ով սպիտակներով պարտության մատնեց իսրայելցի Բորիս Գելֆանդին:
Հատկանշական է, որ պարտիայի վերջնամասում գրոսմայստերները հավասար դիրք էին ստացել, և մամուլի սրահում մրցամարտը մեկնաբանող մասնագետները համոզված էին, որ այն ոչ-ոքի կավարտվի, սակայն Գելֆնադը հանկարծ ընդունեց իր պարտությունը, ինչը զարմացրեց անգամ Վան Հաոյին, ով նույնպես համաձայնեց, որ դիրքը հավասար էր:
Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ: Այժմ մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում են միանգամից երեք գրոսմայստերներ` հայաստանցի Լևոն Արոնյանը, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը և չինացի Վան Հաոն:
Այսօր Արոնյանը սպիտակներով մրցելու է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: