ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 16-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, այցի շրջանակներում նախատեսված են հայ-ռուսական երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև` Սերժ Սարգսյանի մասնակցությունը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացվելիք միջոցառմանը:
Սերժ Սարգսյանը, ով նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Մոսկվայում կմասնակցի նաև Հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին: