Բոսթոնի բժշկական գիտական կենտրոնի մասնագետներն ապացուցել են, որ աշխատանքային օրվա ընթացքում կանայք ավելի շատ են ենթարկվում սթրեսի, քան տղամարդիկ:
Գիտնականները պնդում են, որ աշխատանքի ընթացքում կանանց մոտ հոգեբանական ծանրաբեռնվածությունը 40%-ով գերազանցում է տղամարդկանց ցուցանիշը, ինչը վատ ազդեցություն է ունենում կնոջ օրգանիզմի վրա, հատկապես սրտանոթային համակարգի վրա: