Home / Հայաստան / ԵՄ-ին առաջարկում են հրաժարվել ռոումինգի վճարից

ԵՄ-ին առաջարկում են հրաժարվել ռոումինգի վճարից

Եվրախորհրդարանի փոխնախագահ Սիլվանա Կոխ-Մերինն առաջարկել է 2011 թվականից Եվրամիության տարածքում վերացնել ռոումինգի վճարը, գրում է The Local-ը:

Փոխնախագահը հայտարարել է, որ ռոումինգ ծառայության համար վճարման համակարգը ընդունվել է 20 տարի առաջ, երբ շատ քչերն էին օգտվում բջջային հեռախոսներից: Վճարման համակարգն արդեն հին է: Նրա խոսքով` եկել է ժամանակը Եվրամիության տարածքում ստեղծել հեռահաղորդակցական ծառայությունների միացյալ համակարգ:

Սիլվանա Կոխ-Մերինի առաջարկն արդեն իսկ ուղարկվել է Եվրոպական հանձնաժողով քննարկման: Մոտ ժամանակներս պարզ կլինի հանձնաժողովի որոշումը:

Եվրամիության տարածքում բջջային հեռախոսների մոտ 500 միլիոն օգտատեր է գրանցված, ընդ որում` նրանց մեծ մասը օգտվում է խոշոր եվրոպական օպերատորների ծառայություններից, այդ թվում` Vodafone, T-Mobile, Orange, Telefonica/O2 օպերատորներից: Կոխ-Մերինի կարծիքով` այս ամենի պատճառով Եվրոպայի հեռահաղորդակցման շուկայում բացակայում է առողջ մրցակցությունը: