Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բանգլադեշ կատարած պաշտոնական այցի ժամանակ այցելել է թուրքական դպրոց:
Դպրոցում երեխաները Թուրքիայի վարչապետի և նրա կնոջ` Էմինե Էրդողանի համար Թուրքիայի օրհներգն են երգել, այնուհետև աշակերտներից մեկը թուրքերեն արտասանել է թուրք պոետ Նեջիպ Կիսակուրեկի «Ջանիմ Ստամբուլ» պոեմը:
Ինչպես գրում է թուրքական Sabah-ը, Էմինե Էրդողանը երեխայի ելույթից հուզված սկսել է լաց լինել: