Նոյեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վարշավա՝ Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի և վարչակազմի նախարար Եժի Միլլերի հրավերով:
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, այցի ընթացքում ՀՀ ոստիկանապետը հանդիպումներ կունենա Եժի Միլլերի և Լեհաստանի Հանրապետության ոստիկանության գլխավոր հրամանատար, գեներալ Անդժեյ Մատեյուկի հետ:
Վարշավայում նախատեսվում է հայկական և լեհական կողմերի միջև Համագործակցության մասին հռչակագիրի ստորագրումը: