Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի այսօրվա հանդիպման ընթացքում ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարելու նպատակով Հայաստան է ժամանել Եվրոպայի ու Եվրասիայի օժանդակության ծրագրերի համակարգող Դանիել Ն. Ռոզենբլումը: Աշխատանքային խմբի նիստում համանախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Այս մասին հաղորդում է Հայաստանում Միացյալ Նահանգների
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խումբը ձևավորվել է 2000թ. և հանդիսանում է երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը խորացնելու, առևտրին ու ներդրումներին վերաբերող հարցերը քննարկելու, Հայաստանի ֆինանսական ու շուկայական բարեփոխումներն առաջ մղելու և Հայաստանի հեռանկարային տնտեսական զարգացման համար անհրաժեշտ ԱՄՆ օժանդակության ոլորտները վերհանելու հարթակ:
Այս տարի երևանյան քննարկումները ուղղված էին բիզնեսի խթանման համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանը` շեշտադրելով հարկային և մաքսային քաղաքականությունը, արդար և հավասար մրցակցությունը, օրենքի գերակայության հարցերը և որակի միջազգային ստանդարտների ներդրումը:
Այսօր կեսօրին գորածարար ոլորտի ամերիկյան և հայկական ներկայացուցիչները հնարավորություն ունեցան այս հարցերի շուրջ հետագա քննարկումներ ունենալ ՀՀ կառավարության կողմից կազմակերպված ճաշի ընթացքում: