ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը և ԼՂ նախկին արտաքին գործերի նախարարը Աստանայում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից սպասելիքներ չունեն: Այդ մասին նրանք հայտարարել են լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ռուսաստանն իր որոշ գործիչների բերանով հայտարարում է, որ Հայաստանը անշուշտ պիտի վերադարձնի տարածքները: Իսկ նախորդ տարիներին Ռուսաստանը երբեք այդքան հստակ և միանշանակ չի արտահայտվել: Ռուսաստանը ձգտում է կարգավորել այդ խնդիրը` Ադրբեջանին հանձնելով այդ տարածքները, իհարկե, հայկական կողմի համար ևս երաշխիքներ ապահովելով»,- ասել է Արման Մելիքյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը հայտարարել է, որ «եթե այսպես շարունակվի, կլինի ղարաբաղյան 2-րդ պատերազմ»` նկատի ունենալով ղարաբաղյան բանակցային գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը:
Նրա խոսքով` Ադրբեջանն իրականում պատրաստվում է պատերազմի:
Հարությունյանը նշել է, որ նման հայտարարության համար հիմք է հանդիսանում այն փաստը, որ Ադրբեջանը իր պետական բյուջերի առյուծի բաժինը հատկացնում է բանակին և զրահատեխնիկա է ձեռք բերում:
Անդրադառնալով միջազգային կառույցների դիրոքորոշմանը` Համլետ Հարությունյանն ասել էլ, որ «նրանք ռեալ չեն գնահատում զոհին և ագրեսորին»:
Պատգամավորի խոսքով` խոշոր երկրները միշտ էլ հայերի նկատմամբ նման վերաբերմունք են դրսևորել: Սա, Հարությունյանը որակել է որպես «մեր պատմական բախտը»: