Սոչիում ժամանակավոր դադարեցնելու են գազամատակարարումը: Պատճառն այն է, որ Օլիմպիական խաղերի համար կառուցվող շինությունների տարածքից հանում են գազի խողովակները:
Տեղի իշխանությունները խոստանում են անել ամեն հնարավորը` շինարարական աշխատանքներն արագ ավարտելու և բնակչությանը շուտափույթ կերպով կրկին գազով մատակարարելու համար, սակայն ժամկետներ չեն նշվում: Այս մասին գրում է РСН-ը: