Վրաստանի արևելյան հատվածում արդեն չորրորդ օրն` է շարունակվում են անտառային հրդեհները, որոնք մոտ 70 հեկտար տարածք են ոչնչացրել: Այս մասին ասվում է Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարության հաղորդագրությունում:
Հրդեհը բռնկվել է Մցխեթի-Մթիանեթիի և Կախեթիի շրջաններում: Կրակը մարելու աշխատանքներին մասնակցում են նախարարության ներկայացուցիչները, արտակարգ իրավիճակի վարչությունը, փրկարարական ծառայությունը, տեղի բնակչությունն ու օդային ուժերը:
Կախեթիի շրջանում բռնկված հրդեհների պատճառած վնասը դեռ որոշված չէ: Թելավիի շրջանում այրվել է 25 հեկտար անտառային տարածք, Բաղդատիում` 17 հեկտար:
Սնո կիրճում կրակը 80 հեկտար տարածք է ոչնչացել:
Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: Ենթադրվում է, որ այն բնակչության անուշադրության պատճառով է բռնկվել: