Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը մասնավոր պատերազմներ են վարում, REGNUM-ին տված հարցազրույցում հայտարարել է մոսկվացի վերլուծաբան Սմբատ Կարախանյանը:
Նրա խոսքով` ամեն ինչ փողերի հետ է կապված` բիզնեսի, ֆինանսական հոսքերի բաշխումը: «Այստեղ քաղաքականություն չկա: Ուղղակի շահերից բխող գործարքներ: Որտեղի՞ց են իրավապահ մարմիններն ու վերլուծական կենտրոնները տեղեկատվություն և անուններ ստանում: Ակնհայտ է, որ հակամարտող կողմերն են նման տեղեկատվություն տարածում»,- նշել է փորձագետը: