Մարսելի բանտերի 50 աշխատակից գործադուլ են կազմակերպել` բողոքելով աշխատանքային ոչ բավարար պայմանների դեմ: Իսկ բանտի 4 աշխատակիցների գլխավորած խմբի բողոքն էլ ուղղված էր բանտի բյուջեի նվազեցման դեմ, գրում է GZT.ru-ն:
Մարսելի Աշխատանքի ընդհանուր համադաշնության ներկայացուցիչ Հալիդ Բելյամանի խոսքով` բանտի աշխատակիցները պետք է հսկեն բանտարկյալներին, ուղեկցեն նրանց, սակայն դրա համար նրանք բավական միջոցներ չունեն: Բողոքավորները հայտարարել են, որ չեն դադարեցնելու բողոքի ակցիան, քանի դեռ արդարադատության նախարարը չի այցելել նրանց: