ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալ Հայկ Ստեփանյանը 700.000 դոլարով Գլենդելում տուն է գնել դստեր համար, տեղեկացնում է օրաթերթը:
Պաշտոնյայի աղջիկը տարիներ առաջ «Մասկի» կրթական ծրագրով մեկնել էր ԱՄՆ-ի Թեքսաս նահանգ և մնացել այնտեղ: Հենց այնտեղ էլ բախտը ժպտացել էր նրան. մի ԱՄՆ քաղաքացի , ազգությամբ մեքսիկացի, առաջարկ էր արել, և նրանք պսակադրվել են: Հետաքրքիր զուգադիպությունն այն է, որ ամիգո փեսան գտել է «Ամիգո» մականունով աներ հայրիկի: