Գերմանական Lufthansa AG ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել: Ֆլորենցիա քաղաքից թռիչք իրականացնելուց րոպեներ անց այն թռչնի է բախվել և վայրէջք է կատարել Պիզա քաղաքում: Ինքնաթիռում 81 ուղևոր է եղել: Ոչ ոք չի տուժել:
Նշենք, որ ավելի վաղ Lufthansa ընկերությանը պատկանող Airbus ինքնաթիռի օդաչուները թռիչքից մի քանի րոպե առաջ որոշում են կայացրել հետաձգել Տոկիոյից իրականացվող չվերթը: Օդաչուներից մեկը վստահ չի եղել, որ ինքնաթիռի շարժիչները կարգին են: Այս ինքնաթիռում 395 մարդ է եղել, որոնք այլ ինքնաթիռով են Գերմանիա ժամանել: