Home / Армения / «Հրապարակ». Ծառուկյանին խնդրել են «պրախոդ» տա

«Հրապարակ». Ծառուկյանին խնդրել են «պրախոդ» տա

Որոշ տեղեկություններով` օրերս Ջրաշխարհի մոտ ավտովթարից մահացած թիկնապահի հոգեհանգստի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) մոտեցել է Գագիկ Ծառուկյանին ու դժգոհել, որ կուսակցությունում 1-2 հոգուց բացի շատերը «պրախոդ» չունեն, չեն կարողանում դրսևորվել` ելույթներ ունենալ, հարցազրույցներ տալ, այնինչ այդ պոտենցիալն ունեն: Ծառուկյանը խոստացել է, որ ամեն ինչ կկարգավորվի և նրանք կունենան ինքնադրսևորվելու հնարավորություն: