Նյու-Յորքում Sotheby’s աճուրդի տանը մեկ շիշ վիսկիի համար աճուրդների պատմության ընթացքում ամենաբարձր գինն են վճարել: Աճուրդի տան ներկայացուցչի հաղորդմամբ` 64 տարվա հնության, եզակի Macallan վիսկիի շիշը` ֆրանսիական հախճապակե տարայում վաճառվել է 460 հազար դոլարով: Գնորդի անունը նրա իսկ խնդրանքով գաղտնի է պահվում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Մինչ այդ, ամենաթանկ գնով վաճառված վիսկին համարվում էր 64-ամյա հնության Dalmore Trinitas-ի շիշը, որը վաճառվել էր ընթացիկ տարվա հոկտեմբերին 160 հազար դոլարով: