Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի քաղաքական ճակատագիրը նախագահ Ջիորջիո Նապոլիտանոյի ձեռքերում է: Իտալիայի նախագահը և խորհրդարանի երկու պատգամավոր Սիլվիո Բերլուսկոնիի դեմ անվստահության քվե են ներկայացրել:
Այս հարցով զբաղվող հանձնաժողովը օր է նշանակել, երբ տեղի է ունենալու Բերլուսկոնիի քաղաքական ճակատագրին վերաբերող քվերակությունը: Այն տեղի կունենա դեկտեմբերի 14-ին:
Նշենք, որ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին տարաձայնություններ ունի իր նախկին համախոհ Ջիանֆրանկո Ֆինիի հետ, ով պահանջում է Բերլուսկոնիի հրաժարականը: Ֆինին և նրա 4 համախոհները դուրս են եկել կառավարությունից:
Սենատում Բերլուսկոնին դեռ պահպանում է ձայների մեծամասնությունը, ինչը չի կարելի ասել խորհրդարանի ստորին պալատի մասին: Եթե ստորին պալատում Բերլուսկոնին վստահության քվե չստանա, ապա ստիպված կլինի հրաժարական տալ:
Նշենք, որ վարչապետի դիրքերը թուլացել են Ֆինի հետ ունեցած վեճերի, ինչպես նաև նրա շուրջ ծավալված սեռական բնույթի սկանդալների պատճառով: