Նոյեմբերի 16-ին`ժամը 14:40-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում` ՀՀ ՊՆ համերգասրահի հարևանությամբ տեղադրված է պայթուցիկ, հաղորդում է «Արտակարգ ալիքը»:
Դեպքի վայր մեկնած փրկարները Բագրևանդի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ ՊՆ տարածքում պայթուցիկ չեն հայտնաբերել: Դեպքի վայրում պարզվել է, որ հնարավոր է պայթուցիկ տեղադրված լինի Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 5 հասցեում` ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի դահլիճում: Օպերատիվ խմբերը մեկնել են նշյալ հասցե:
Դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ սակրավորների խմբի կողմից Մոսկովյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի դահլիճում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նույնպես պայթուցիկ չի հայտաբերվել: