Հարվարդի համալսարանի գիտնականները վստահեցնում են, որ հղիության ընթացքում ծխախոտ օգտագործող կանանց երեխաներն ավելի շատ են հանցագործ հակումներ ցուցաբերում:
Գիտնականների պնդմամբ` հղիության ընթացքում ծխող կանանց երեխաների մոտ վատ պահվածքով առանձնանալու հավանականությունը 31%-ով բարձր է:
Սա վերաբերում է այն կանանց երեխաներին, ովքեր հղիության ընթացքում օրական 20-ից ավելի ծխախոտ են օգտագործել: Հետազոտության արդյունքները հիմնված են 1959-1966 թվականների ընթացքում ավելի քան 700 կանանց շրջանում անցկացրած հարցումների տվյալների վրա, ինչպես նաև 30 տարի անց նրանց երեխաների տվյալների ուսումնասիրության վրա:
Իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ում մայրերը հղիության ժամանակ ծխել են, մոտ երեք անգամ ավելի շատ են ներգրավված քրեական իրավիճակներում:
Նշենք նաև, որ ավելի վաղ գիտնականներն ապացուցել են, որ երեխաների մոտ հոգեբանական խնդիրները կարող են կապված լինել հղիության ընթացքում մայրերի ծխելու հետ: