Այսօր հայազգի լրագրող Մանանա Ասլամազյանը ТЭФИ մրցանակ է ստանալու`ռուսաստանյան հեռուստատեսության զարգացման գործում անձնական ավանդի համար:
Հայազգի լրագրողին մրցանակը հանձնելու է Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիայի հիմնադրամի նախագահ Միխայիլ Շվիդկոյը:
Նշենք, որ մրցանակը լրագրողին հանձնելու են ТЭФИ պաշտոնական մրցանակաբաշխությունից երկու ամիս անց:
Պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ Ասլամազյանը մրցանակ չի ստացել, նա դահլիճում չի եղել: Ասլամազյանի անունն անգամ չեն հնչեցրել, այնինչ լրագրողն ամենահեղինակավոր մրցանակին էր արժանացել: Ավելի ուշ Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիան տեղի ունեցածը սխալմունք էր անվանել և խոստացել էր Ասլամազյանին հանձնել մրցանակ այն ժամանակ, երբ նա Ռուսաստան ժամանի: Ոչ բոլորն էին հավատում, որ դա տեղի կունենա: Նշենք նաև, որ երեք տարի առաջ լրագրողը մեղադրվել էր մաքսանենգության մեջ, իսկ իր կողմից ղեկավարվող «Ինտերնյուզ» կազմակերպության գրասենյակում հետախուզություն էր անցկացվել: Դեռևս այն ժամանակ կարծիքներ կային, որ Ասլամազյանի գործը քաղաքական բնույթ ունի:
Մանանա Ասլամազյանն այժմ բնակվում է Հայաստանում: