Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ողջույնի խոսք է հղել «Ռուսաստանի հայերի միության» չորրորդ հավաքի մասնակիցներին և շնորհավորել է կազմակերպությանը 10-ամյա հոբելյանի կապակցությամբ:
«Դարեր շարունակ ռուս և հայ ազգերին միավորում է անկեղծ բարեկամությունն ու համակրանքը, ինչը հիմնված է փոխադարձ հարգանքի, բարիդրացիական հարաբերությունների և սերտ համագործակցության վրա: Այս ամենը փոխանցվել է սերնդեսերունդ և նպաստել է մեր մշակույթների հարստացմանը»,- ասվում է նախագահի ուղերձում:
Դմիտրի Մեդվեդևի ուղերձում նշված է նաև, որ «այսօր հայկական սփյուռքը ակտիվ մասնակցում է ռուսաստանյան հասարակության տնտեսական և հասարակական կյանքին: Նրանք քիչ բան չեն արել միջազգային սահմանադրական համաձայնության և մեր երկրում մշակութային բազմազանության ձևավորման համար»:
Այսօր «Ռուսաստանում հայերի միությունը» ՌԴ ավելի քան 67 սուբյեկտներում 240 շրջանային և տեղային հատվածներ է միավորում: Կազմակերպության նախաձեռնությամբ վերջին տարիներին Ռուսաստանում ավելի քան 400 կիրակնօրյա հայկական դպրոց է բացվել և տասնյակ եկեղեցիներ են կառուցվել: