Հայ գրոյսմայստեր Զավեն Անդրիասյանը հաղթել է Ռուսաստանի շախմատի բաց Գավաթը, որն անցկացվում էր Բելգորոդում, հայտնում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Եզրափակիչ մրցավեճում Անդրիասյանը սպիտակ ֆիգուրներով հաղթել է Կազանի ներկայացուցիչ Արտյոմ Տիմոֆեևին 1,5-0,5 հաշվով:
Հաղթանակի ճանապարհին հայազգի շախմատիստը պարտության է մատնել ռուսաստանցի Պավել Պոնկրատովին, մոլդովացի Վիորել Բոլոգանին, իսկ քառորդ եզրափակչում` Ռուսաստանի երկու շախմատիստի` Սանան Սյուգիրովին և Վլադիմիր Պոտկինին:
Ռուսաստանի գավաթի մրցանակային ֆոնդը 1,19 միլիոն դոլար է, որից 200 հազար ռուբլին ստացել է առաջնության հաղթողը: